Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Փորձադիտումը պիտի հուշեր

Փորձադիտումը պիտի հուշեր
16.06.2012 | 08:37

Այսօր մեկնարկած ծանրամարտի հանրապետության պատանեկան առաջնության շրջանակում Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվեց օլիմպիական Լոնդոնին նախապատրաստվող ծանրամարտիկների փորձադիտում: Մարզական խորհրդի որոշմամբ այն բաց էին թողնում աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանն ու Առաքել Միրզոյանը, ովքեր Հայաստանը ներկայացնելու են 77 կիլոգրամ քաշային կարգում: 85 կիլոգրամ քաշային կարգում իր անվիճելի գերազանցությունն ապացուցեց Արա Խաչատրյանը, ում երկամարտի 375-ը (170+205) բարձր կարգի ցուցանիշ է: Իր համար

սահմանային նոր ծանրություն բարձրացրեց 69-ում հանդես եկող Վանիկ Ավետիսյանը` 325 կիլոգրամ (145+180): Վանիկի պես թերևս լուրջ, սակայն միջազգային կիլոգրամների համեմատությամբ պակաս տպավորիչ հայտ ներկայացրեց և Նորայր Վարդանյանը (390=180+210): Ինչ վերաբերում է գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանին, պոկում վարժությունում ունեցած անհաջողությունից հետո նա բաց
թողեց հրում վարժությունը: Հավաքականի անդամ Արայիկ Միրզոյանի երկամարտի 355-ը ոչնչով տպավորիչ չէր այդ քաշային կարգը ներկայացնող Արա Խաչատրյանի արդյունքի ֆոնին: Խոշոր հաշվով, եթե մարզչական խորհուրդը գլուխ կոտրելու բան էլ ունի, այդ կոտրելիքը վերաբերում է հավաքականի չորրորդ անդամի ընտրությանը: Առաջին երեքի առնչությամբ կարծես թե ամեն ինչ պարզ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ